«Հարց եմ տալիս՝ 17 միավորով երեխան կարո՞ղ է դուրս մնալ ԲՈՒՀ-ից, իսկ 7․5 ստացողը ունի՞ այդ իրավունքը։ Մենք այն երկրում ենք ապրում, որ ավել ֆինանսի կարիք չունե՞նք։ Թող յուրաքանչյուր ֆակուլտետում 20 տեղով ավելացնեն տեղերը»,- իր բողոքի ձայնը բարձրացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի դիմաց ակցիա իրականացնող դիմորդի ծնողներից մեկը։

Ծնողները նշում են՝ արդարություն են ուզում․ «Մենք հեղափոխություն ենք արել, որ մեր երեխան կեղծիքի մեջ չապրի։ Սա՞ է արդարությունը»։

Զվարթ Պետրոսյան