Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի ղեկավար է ընտրվել գործող համայնքապետ Կարեն Դոլմազյանը՝ ստանալով 200 ձայն։
Համայքնի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 3 թեկնածուներ՝ բոլորն անկուսակցական։ Վրույր Մայիլյանը ստացել է 68 ձայն, իսկ Գրիգոր Եգանյանը՝ 30 ձայն։
Տավուշի Մարզի Ծաղկավան համայնքում առաջադրված երկու թեկնածուներից համայքնի ղեկավար է ընտրվել՝ Ծաղկավանի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, անկուսակցական Իսկանդար Մեհրաբյանը՝ ստանալով 179 ձայն։
Վերջինիս հետ պաշտոնի համար պայքարում էր «Ծաղկասար» հիմնադրամի գործադիր տնօրեն, անկուսակցական Մարզպետ Մխիթարյանը, որը ստացել է 160 ձայն։
Լուսանկարում Ակնաղբյուր համայնքի ղեկավար համայնքապետ Կարեն Դոլմազյանն է: