Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի համոզմամբ՝ իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում վարչապետի, ԱԱԾ տնօրենի նկատմամբ սպառնալիքներ միշտ էլ կան: Կառավարության նիստից հետո լրագրողները Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին՝ արդյոք այժմ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպառնալիքներ կան, ինչպես նախկինում հայտարարել էր ինքը:
«Այդ սպառնալիքները երբեք չեն չեզոքանա, եթե չեզոքանան՝ ՀՀ ԱԱԾ-ի կազմում չի գործի Պետական պահպանության ծառայությունը, որն ապահովում է պաշտոնյաների անվտանգությունը: Սպառնալիքները երբեմն ավելանում, երբեմն նվազում են, բայց սպառնալիքները միշտ կան»,- ասաց Վանեցյանը: