Փետրվարի 28-ին` ժամը 00:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող թունելի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, քարը հայտնվել է ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով քարը հեռացրել են «Nissan Tiida» մակնիշի (վարորդ՝ Լ. Ս.) ավտոմեքենայի տակից: