ՀՀ տարածքում մարտի 1-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելիավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակավտոճանապարհը: Լոռու մարզի Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 17-20-րդ կմ-ին, «Սպիտակի» ոլորաններում և Մ-2 ավտոճանապարհի«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկելբացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհայինդեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակիավտոմեքենաների համար: