Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սպիտակի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը, դեկտեմբերի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Գորայք-Ծղուկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Գավառի, Մասիսի, Արտաշատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: