ՀՀ տարածքում մարտի 23-ի ժամը 09.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Վարդենյաց լեռնանացքը և Արագածոտնի մարզի Ճարճակիս-Միջնատուն միջգյուղական ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները:

 

Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:

 

Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մրազում, Վայոց ձորի մարզում, Տավուշի մարզի Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում ձյուն է տեղում:

 

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: