ՀՀ տարածքում նոյեմբերի 25-ի ժամը 12.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի հատվածը: Գեղարքունիքի և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհներին, ինչպես նաև Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական, Սյունիքի մարզի Սիսիան, Մեղրի քաղաքների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Սյունիքի մարզի Սիսիան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բերդ և Իջևան քաղաքներում: Մառախուղ է Արագածոտնի մարզի Արագած գյուղում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: