Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Բքի պատճառով դժվարանցանելի է նաև Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: