Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը զգուշացնում է վարորդներին, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով: Ոստիկանությունն այդ մասին հայտարարություն է տարածել:
«Տեղեկացնում ենք, որ ձնաբքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անանցանելի են Վայք-Սիսիան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները։
Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով' խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է հայտարարության մեջ: