«Անկախ այն հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ հայ-ռուսական հարաբերությունները աննախադեպ են, փայլուն են, այդուհանդերձ, ստանձնելով ԵՏՄ-ի նախագահաությունը՝ Նիկոլ Փաշինյանը չստացավ հանդիպում ՌԴ նախագահի հետ», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու հավելեց, որ հայ-ռուսական համագործակցության ոլորտում կան նաև այլ խնդիրներ, որոնց մասին գործող իշխանությունները գերադասում են լռել։
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում ապրիլի 23-ը «Քաղաքացու օր» հռչակելուն, Աշոտյանը նկատեց՝ այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։ «Ես էլ առաջարկում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը Արցախի փրկության օր սահմանել։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս հասարակական, քաղաքական մտքի սնանկությունը, երբ դիսկուրսներն իջել են «պլինտուզի» մակարդակի», - ասաց Աշոտյանը։