Արմավիրի մարզի Գրիբայեդով համայնքի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել և 10 րոպեով փակել են Մարգարա խճուղի տանող ճանապարհը։ Բողոքի ակցիայի պատճառը համայնքի վատ ճանապարհներն են, որը բնակիչների տեղաշարժի համար խնդիր է դարձել։
«Գյուղի խաղաղ բնակիչներով որոշել ենք կազմակերպել բողոքի ցույց ոչ թե կառավարության դեմ կամ վարչապետի, այլ մեր ճանապարհների համար։ Գյուղում ճանապարհները ահավոր անանցանելի են։ Շտապօգնության մեքենան կանչի ժամանակ ուշացումներով է գալիս։ Էջմիածին քաղաքից ցանկացած տաքսիի վարորդի ասում ենք Գրիբայեդով, ասում է՝ չեմ տանի, ու այդպես շատ խնդիրներ։ Փոշի կամ անձև լինելիս ընդհանրապես անանցանելի է դառում»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գրիբայեդով համայքնի բնակիչ Անդրանիկ Բայրամյանը։
Վերջինս նաև հայտնեց, որ այդ համայնքի միջով շուրջ 7-8 համայնքների բնակիչներ գնում են Մեյմանդարի շուկա։ Եվ բողոքող բնակիչների հիմնական պահանջն է համայնքի 100 ամյակի կապակցությամբ կառավարության կողմից ստանան աջակցություն ճանպարահները ասֆալտապատելու։
«Ասում են 50 տոկոս հարկերը պետք է համայնքը վճարի, 50 տոկոս կառավարությունը տա, որ ասֆալտապատում անեն։ Բայց եթե բնակիչները այդքան երկար տարի չեն կարողացել հարկերը վճարել հիմա ոնց են 50 տոկոս հավաքելու»։
Անդրանիկ Մանուկյանը նաև նկատեց, որ իսկզբանե չեն ցանկացել Մարգարայի խճուղին փակել և բնակիչներով համայնքում էին հավաքվել․ «Ցանկանում էինք մարզպետը գար, տեղում ծանոթանար իրավիճակին։ Սակայն մեզ ոստիկանությունից զանգեցի և ասացին, որ բնակիչներից 20 հոգի գնա մարզպետարան։ 2 ժամ սպասելուց հետո, որ մարզպետը չեկավ որոշվեց Մարգարայի խճուղին փակվի՝ բողոքի ակցիան ավելի հասանելի դարձնելու համար կառավարությանը, սակայն ոստիկանության հետ բանակցելուց հետո ճանապարհները բացել և չենք խոչընդոտում երթևեկությանը։ Այժմ ժամանակ ենք տվել, որ մարզպետը գա»,- նկատեց համայնքի բնակիչը։
Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ