Արմավիրի մարզի մի քանի գյուղի բնակիչներ այս պահին փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը' դժգոհելով մթերվող գյուղմթերքի գնի էժանացումից: Դժգոհող գյուղացիները պահանջում են հանդիպում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, և չեն պատրաստվում բացել ճանապարհը' մինչև իրենց խնդրին լուծում չտրվի:

 

Բանն այն է, որ մինչև ընտրությունները գյուղացիներին խոստացել էին, որ վարունգի մթերման գները նորմալ կլինեն, և գյուղացիները կկարողանան փակել իրենց ծախսերը: Սակայն հիմա, ինչ-ինչ պատճառներով, գներն էականորեն ընկել են, և գյուղացիները հայտնվել են անելանելի իրավիճակում:

 

Հավելենք, որ լուրջ դժգոհություններ կան նաև գյուղի հարևանությամբ գտնվող «Մեյմանդարի» շուկայում: Մի շարք առևտրականներից պահանջել են, որ շուկա այլևս սոխ չբերեն: Ասվել է, որ այսուհետև դա անելու է մեկ հոգի' շուկայի' «գեներալ» մականվամբ տերն' իր ազգությամբ պարսիկ գործընկերոջ հետ: