21:52
«Ձեր թավիշը բռնություն է ծնում, պարոնայք». Սյուզաննա Սիմոնյան

«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քանի որ գնահատական չտրվեց և գործնական քայլեր չարվեցին նախկիններին իրենց տեղը ցույց տալու ուղղությամբ, և քանի որ, օրինակ, Զարուհի Մեջլումյանի բողոքը թավիշով պատվեց և իրավական պատասխան չստացավ, ապա անպատժելիության մթնոլորտում մալյառները միշտ սադրելու են, իսկ նրանց համարժեք պատասխան տվողներն էլ ավելանալու են: Այսինքն այն, ինչ չարեց պետությունը, անելու են անհատները: Ձեր թավիշը բռնություն է ծնում, պարոնայք, և «Ռեստարտ»-ի դեպքի միակ պատասխանատուն դուք եք»:


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս