«Ազատամարտիների դաշինք»-ի վարչությունը իր հերթական նիստում մի շարք այլ հարցերի հետ միաժամանակ քննարկեց նաև Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի կողմից իր թեկնածությունը 2020թ․ կայանալիք ԼՂՀ նախագահի ընտրությանը առաջադրելու և դրա հետ կապված Արցախի գործող իշխանությունների արձագանքների հարցը։
Կարծում ենք, որ նրանց կողմից հայտարարված՝ Սամվել Բաբայանի՝ իբրև թե քաղաքացիություն չունենալու պատճառաբանությունը արհեստական է և միտված է մասնակցությունն ընտրությանը խոչընդոտելուն, այս մոտեցումն առավել անընդունելի է բարոյական տեսանկյունից։
Համոզված լինելով, որ մեր ունեցած լրջագույն ներդրումը Արցախի ազատագրման և նրա անվտանգության ապահովման գործում մեզ իրավունք է տալիս արտահայտելու մեր կարծիքն ու դիրքորոշումը Արցախում տեղի ունեցող գործընթացների և նրա ապագայի վերաբերյալ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ենք՝ ծանոթ լինելով Սամվել Բաբայանի մտահոգություններին և մոտեցումներին, ինչպես նաև Արցախի անվտանգությանն սպառնացող այսօրվա մարտահրավերների լուծման՝ նրա առաջարկած մարտավարությանը, օրինական բոլոր հնարավոր միջոցներով սատարելու ենք Սամվել Բաբայանին՝ ԼՂՀ նախագահի գալիք ընտրությանը որպես թեկնածու առաջադրվելուն խանգարող բոլոր խոչընդոտների հաղթահարման գործում։
«Ազատամարտիկների դաշինքի» խորհուրդ