ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը mարտի 9-ին, ժամը 21:05-ին ահազանգ է ստացել, որ կրակ է նկատվում Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակա այգում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դալմայի այգիների սկզբնամասում գտնվող վագոն-տնակում:
Ինչպես տեղեկացավ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, hրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 22:29-ին:
Ամբողջությամբ այրվել են վագոն-տնակի (չբնակեցված, մոտ 32 քմ) ներսի երեսպատումը և կենցաղային իրեր: