Հոկտեմբերի 26-ին, ժամը 02.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այրվում է տնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 75 հասցեի մոտակայքում այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.00-ին, մարվել` 03.37-ին:

 

Այրվել է Ռամիլա տաքսի ծառայությանը պատկանող վագոն-տնակի տանիքի փայտյա կառուցատարրերը` 18 քմ մակերեսով և դիմային պատի ներքին երեսպատումը` 12 քմ: