Ադրբեջանի զինված ուժերը մարտի 11-ին մեկնարկած լայնամասշտաբ զորավարժությունների ժամանակ գործարկել է Բելառուսից վերջերս ձեռք բերած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:
«Պոլոնեզ»-ի 6 հաշվարկը երեւում է Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած կադրերում:
«Ըստ վարժանքների՝ հրթիռային ստորաբաժանումները տագնապի ազդանշանով բարձրացվել են ու լքել մշտական տեղակայման վայրը: Մեկնարկային դիրքեր զբաղեցրած ստորաբաժանումներն առավելագույնը ռազմականին մոտեցված պայմաններում իրականացրել են պայմանական թշնամու թիրախներին հրթիռներով հարվածելու առաջադրանքներ»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում։