Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը 2020 թվականին գրքեր գնելու նպատակով իրավաբանական անձանցից ընդունում է առաջարկներ հետևյալ ուղղություններով.
◆ հայ դասական գրողների հոբելյանական գրականություն,
◆ գիտամշակութային և կրթամշակութային գրականություն,
◆ քննադատական տեսություն պարունակող գրականություն,
◆ Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված գրականություն,
◆ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված գրականություն,
◆ ազգային փոքրամասնությունների գրականություն,
◆ ընթերցողական պահանջարկ ունեցող վերահրատարակություններ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունց, ծրագրին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել հայտը`(ձևաթուղթը կցվում է)  և առաջարկվող գրքի մեկ օրինակ:
Գնման համար ներկայացվող գրքերը պետք է հրատարակված լինեն 2018-2019 թվականներին:

 

Ծրագրին չեն կարող ներկայացվել երբևէ որևէ գերատեսչությունից պետական աջակցություն ստացած կամ պետական պատվերով լույս տեսած գրքերը:
Ձեռք բերված գրքերը բաշխվելու են ՀՀ գրադարաններին, ներկայացվելու են գրքի միջազգային ցուցահանդեսներում՝ Հայաստանի տաղավարում:

Հայտերը պետք է ներկայացնել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը Հայաստանի ազգային գրադարանի «Գրականության հանրահռչակման բաժին» բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-16:30, հասցե՝ Տերյան 72, հեռախոս՝ 077 91 27 73:

Հ Ա Յ Տ

2020 թվականի «Գրքերի գնում» ծրագրին դիմելու

 Հայտաձև

Տվյալներ դիմումատուի վերաբերյալ
1. Կազմակերպության իրավաբանական անվանումը  
2. Հասցեն  
3. Կոնտակտային անձը  
4. Հեռախոսահամարը  
5. Էլ-փոստը  
Տվյալներ գրքի վերաբերյալ
6. Ուղղությունը՝

 

ըստ հայտարարության ենթաբաժինների

 
7. Հեղինակը / կազմողը / թարգմանիչը (ընդգծել)  
8. Գրքի անվանումը  
9. ISBN համարանիշը  
10. Նախորդ հրատարակության վաղեմությունը (եթե վերահրատարակություն է)  
11. Չափսը  
12. Միջուկի թուղթը (գ/քմ)  
13. Կազմի տեսակը  
14. Մեկ միավորի վաճառքի արժեքը  
15. Առաջարկվող տպաքանակը  

 

Կազմակերպության ղեկավար՝

Ստորագրություն՝

Ամսաթիվ՝

Կ. Տ.