Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ծննդյան 28-ամյակը նշել է Բալիիում։ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով, երիտասարդը Ինդոնեզիայի կղզե նահանգ է թռել ընկերների հետ, որտեղ պատրաստվում է անցկացնել մի քանի օր։ Արդյո՞ք քաղաքապետը արձակուրդի հաշվին է որոշել «կայֆերն» անցկացնել աշխարհում ամենաթանկարժեք հանգստյան գոտի համարվուղ Բալիում, եւ կամ քաղաքապետի աշխատավարձը բավարարո՞ւմ է նման ճոխություններ թույլ տալուն, փորձեցինք ճշտել Գորիսի քաղաքապետարանից։ Մեր զանգերը, սակայն, անպատասխան մնացին։
Իհարկե Գորիսի քաղաքապետի ձեռքը «քարի տակ» չէ։ Ավելին, լրագրողների հետ զրույցում Առուշանյանը հպարտացել էր, որ քաղաքապետի աշխատավարձն անգամ չի ստանում։ Փաստացի, Առուշանյանը, ինչպես փոքր տարիքում, այնպես էլ տակավին երիտասարդ հասակում շարունակում է վայելել պապայի փողերը։
Հիշեցնենք, որ Առուշանյանը 2016 թվականին անդամակցել էր ՀՀԿ-ին, սակայն թավշյա հեղափոխությունից հետո, ինչպես բազմաթիվ ՀՀԿ-ականներ, լքեց խորտակվող նավը։