«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Սանիթեք» ընկերությունը հավատարիմ մնալով իր սկզբունքներին ու, հաշվի չառնելով նույնիսկ այն փաստը, որ ընկերությունը մեծածավալ վնասներ է  կրում` ընկերության աղբամանները շարունակում են այրվել ամեն օր, ընկերությունն արդեն իսկ ձեռք է բերել նոր աղբամանների խմբաքանակ, որոնք Քաղաքապետարանի հետ համագործակցությամբ շուտով կտեղադրվեն Երևանի փողոցներում` «Մաքուր Երևան» ունենալու նպատակին ևս մեկ քայլով մոտենալու համար»: