Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի արվարձաններից մեկում մարտի 14-ին ՀՀ քաղաքացի է սպանվել:
Այս մասին հայտնել էր Rusarminfo-ն:
Տեղեկության մեջ նշված էր, որ սպանվածը ազգությամբ հայ գործարար Գևորգ Թումանյանն է՝ ծնված 1984 թվականին:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հաստատեց լուրը` նշելով, որ այս պահին մանրամասների չի տիրապետում:
«Հավելյալ տեղեկություն կարող ենք փոխանցել միայն Ռուսաստանում ընթացող հետաքննության արդյունքներն իմանալուց հետո»,-նշեց Աննա Նաղդալյանը: