ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես չծրագրավորված այցով Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվելով ծանոթացավ համայնքի խնդիրներին ու հանձնարարեց զբաղվել դրանցով: Վարչապետին ներկայացված խնդիրներից առաջինը կլուծվի գյուղի մանկապարտեզի հարցը:
«Բոլոր խնդիրները միասին չենք կարող լուծել: Հիմա մանկապարտեզի խնդրի վրա ենք կենտրոնանում: Մանկապարտեզի վերաբերյալ պատկերացումներն ամբողջացնում ենք, նոր անցնում մյուս խնդիրներին»,- ասաց ՀՀ վարչապետը
Ռանչպար գյուղի բնակիչները վարչապետին ներկայացրին միջհամայնքային երթուղային ցանցի, վարկային տոկոսադրույքների և իրենց այլ խնդիրները:
Նիկոլ Փաշինյանը Ռանչպարում շրջայցից հետո ուղևորվեց Սիս համայնք: