Բացառվում է, որ ապրիլի 23-ը նշվի որպես քաղաքացու օր. դա իմ անձնական վերաբերմունքն է: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ես անձամբ, որպես ՀՀ քաղաքացի, կընտրեմ ինձ համար մարտի 31-ից մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում որևէ օր, ու այդ օրն ինձ համար կլինի հեղափոխությունը տոնելու օր: Յուրաքանչյուր օր ինձ համար մի նոր հանգրվան է, կարող եմ մինչև 10 հանգրվան նշել, որոնք ինձ համար առանցքային են: Զգում եմ յուրաքանչյուր օրը, ինչպես այսօր կզգամ»,- ասաց նա: