ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը որպես ՀՀ քաղաքացու օր նշելու մասին նախագիծը:
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն ԱԺ-ն ընդունեց ապրիլի 8-ի նիստում:
Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ ԼՀԿ-ն որոշել է բաց թողնել այս հարցի քվեարկությունը։Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր, դեմ՝ 3 , ձեռնպահ՝ 5:
Նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կկայանա 24 ժամվա ընթացքում: