«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Հեռուստառադիոխորհրդի նախագահի մրցույթի համար արդեն կա 12 դիմում։ Այսօր երեկոյան ավարտվում է Ռուբեն Ջաղինյանի հեռանալուց հետո թափուր մնացած պաշտոնի համար առաջադրման ժամկետը, որից հետո 10 օրվա ընթացքում 5 հոգանոց հանձնաժողովը կհայտարարի հաղթողին։ Այս պահին դեռեւս գաղտնի են պահում դիմումատուների անունները, թեեւ դրանց մեծ մասն արդեն հայտնի է։
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: