ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շաբաթօրյակի ընթացքում Հրազդանի կիրճում ծառահատման դեպք է արձանագրել։

Այս մասին վերջինս գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

 

«Հրազդանի կիրճում շաբաթօրյակի ժամանակ այ այսպիսի պատկեր արձանագրեցի։ Մեծ քանակությամբ փայտ, որն, ըստ այստեղ ինձ հանդիպած մի երիտասարդի, ով մշտապես մարզվում է տարածքում, հատվում է հենց Հրազդանի կիրճում։ Հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը»,- գրել է Արայիկ Հարությունյանը և նշել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին