«Ժամանակ» թերթը գրում է.
«Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը այս օրերին զբաղված է չափազանց կարեւոր գործով. նա ստուգում է մարզի տարածքում գործող գազալցակայանների զուգարանների սանիտարահիգիենիկ պայմանները: Կարեւորն այն է, որ մարզպետը դա անում է անձամբ՝ այդ գործը չվստահելով որեւէ մեկին: Նոր իշխանությունը Հայաստանի տնտեսական զարգացման հիմքը տեսնում է բարեկարգ հանրային օգտագործման զուգարանների ցանցի առկայության մեջ, միայն թե պետությունը հարկ չի համարում ինքը գումար ծախսել դրա վրա՝ ստիպելով, որ դա անի մասնավորը, բայց պետական ամենապատկառելի հսկողության տակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում