Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի քաղաքային շրջանի Պուտիլկովո համայնքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է հայազգի գործարար Մ. Սարաջյանի դին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու սպանության մասին հայտնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը:

«Համաձայն իրավապահ մարմինների կողմից փոխանցված տեղեկատվության՝ գործարարի մահվան պատճառ են դարձել դանակով հասցված բազմաթիվ վնասվածքները: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: 
ՌԴ-ում ՀՀ ՔԿ ներկայացուցիչը մշտական կապ է պահպանում ՌԴ իրավապահ մարմինների հետ»,- նշված է Ռուսաստանում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ: