«Փաստ» թերթը գրում է.

««Փաստ» թերթի տեղեկություններով, բավական անորոշ ու լարված վիճակ է «Երկրապահ» կամավորականների միությունում: Բանն այն է, որ թեպետ ԵԿՄ նախագահի հարցը հանգուցալուծվել է, սակայն ներքին այլ անհանգստություններ կան. մասնավորաբար ԵԿՄ շատ անդամներ դժգոհ են կառույցում իրականացվող դերաբաշխումներից: Ավելին, խոսակցություններ են շրջանառվում, որ քիչ չեն նաեւ ԵԿՄ-ին իրենց անդամակցությունը դադարեցնել ցանկացողները:

Ըստ նույն աղբյուրների, հիմնական դժգոհություններից մեկն այն է, Սասուն Միքայելյանը ակտիվորեն կառույց է ներառում ՔՊ-ականների, ինչը մտահոգություն է առաջացնում, որ հիմալ էլ նոր իշխանություններն են ուզում ԵԿՄ-ն ներքաշել քաղաքականության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում