«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպե՞ս եք վերաբերվում սոցցանցերի արձագանքին․ Ձեր ասածը, որ ուսանողի վախվորած ձայնով զանգեցիք, հարցրիք՝ ի՞նչ արժե կուրսային գրելը, ասացին՝ էջը 500 դրամ, 2 օր է՝ սոցցանցերում հումորի տեղիք է տվել։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Հումորին` շատ լավ, նույնիսկ մրցույթ եմ հայտարարել` ամենալավ մեկնաբանության համար։ Դեռ չի ավարտվել մրցույթը, կսպասեմ ավարտվի, հետաքրքիր շատ բաներ կային։ Հանրության կարծիքը եւս հաշվի կառնվի»: Մրցանակն ի՞նչ է։ «Պարոն Հովհաննիսյանի գրքերից մեկը»: Հովհաննիսյանն ո՞վ է։ «Օրենքի նախագծի հեղինակը»: Ո՞ր արձագանքներն են Ձեզ ավելի դուր եկել, օրինակ՝ ես գրել էի, որ «Նիկոլի ձայնով զանգեցի Սերժին, ասի` վսյո ժե դու ճիշտ էիր». մրցանակայի՞ն է այն: «Չէ, քաղաքական բաները հաշվի չեն առնվելու, զուտ հումորայինները, մասնավորապես` թոշակառուի ձայնով զանգեցի սոցապնախարարին, ասի` թոշակս ո՞ւր է»: Վախենո՞ւմ եք քաղաքականներից։ «Ոչ, երբեք. ես վախենում եմ չվախեցողներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում