Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ նախագիծը կառավարությունից դեռ չի եկել խորհրդարան:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը նշեց, որ այն դեռ քննարկումների փուլում է' շուտով կբերվի խորհրդարան:
Հարցին՝ ի՞նչն է ուշացման պատճառը, հնարավո՞ր է արդյոք՝ նոր փոփոխություններ լինեն նախագծում' գազավորված ըմպելիք արտադրողների և հանրության կողմից բարձրացրած բողոքի ակցիաներով պայմանավորված, պատգամավորը պատասխանեց. «Առհասարակ, ամեն ինչի հիմքում դրված է ժողովրդի կամքը, եթե դա պայմանավորված է պետության զարգացմամբ: Հենց ժողովրդի կամքը հաշվի առնելով էլ քննարվում է և գալու է ընդհանուր հարթակ»,- եզրափակեց Գոռ Գևորգյանը:
Սիլվի Տիգրանյան