Բազմաթիվ կանանց մեկ ամսում 5-10 կգ նիհարեցնող InShape (InShape-ի ֆեյսբուքյան լինքըմասնագիտացված ֆիթնես ակումբում գործում ենհեղինակային բացառիկ մարզման ծրագրեր, որոնք 3 անգամ ավելի էֆեկտիվ են, քան բոլորին ծանոթ ցանկացած այլ մարզման ծրագրերը,մշակված են Եվրոպայումհատուկ InShape-ի պատվերով, պատենտավորված են ևդասավանդվում են բացառապես InShape-ում:

Այս առիթով զրուցեցինք InShape-ի հիմնադիր և տնօրեն Մարինա Անդրեասյանի հետ:

 

 

- Ի՞նչու որոշեցիք նոր ծրագրեր ներմուծել Եվրոպայից:

- Մեր ակումբի ֆիթնես-տնօրենը Եվրոպայի հայտնի ֆիթնես-էքսպերտներից մեկն է: Ինչպես աշխարհի բոլոր բարձրակարգ ֆիթնես ակումբները, այնպես էլ մենք ունենք միայն մեզ մոտ դասավանդվող հեղինակային ծրագրեր: Ներդրված ծրագրերը նախատեսված են ցանկացած կազմվածքի կանանց համար, լուծում են ոչ միայն նիհարեցման, այլ նաև տարբեր առողջական խնդիրներ՝ սկոլյոզ, ճողվածք, հետծննդաբերական, հետվիրահատական և այլն: Ունենք և´ ակտիվ մարզումներ, և´ հանգիստ, և´ պարային, ինչպես նաև բուժիչ ծրագրեր: Յուրաքանչյուր կին կգտնի իր նախասիրութուններին համապատասխան մարզումներ InShape-ում և կմարզվի հաճույքով:

Ճի՞շտ է, արդյոք, որ InShape-նընդլայնվում է:

- Այո, մենք ընդլայնվում ենք, քանի որ մեզ վստահող կանանց քանակը շատ-շատ է: Բացում ենք նոր սրահ նույն հասցեում միջազգային ստանդարտներին համապատասխան՝գերհզոր օդափոխության համակարգ, ամորտիզացիոն հատակ, նորարարական մարզագույք և այլն:

- Ո՞րն է InShape-ի տարբերությունը այլ ակումբներից: Ինչու՞ են հաճախորդներն ընտրում Ձեզ:

- Շուկայում գործում են 2 տեսակի ակումբներ. Խոշոր ակումբներն առաջարկում են բարձր գին, որը շատ հաճախ ներառում է ծառայություններ, որոնցից չի օգտվում հաճախորդը, և չի տրամադրվում անհատական մոտեցում, արդյունքում՝ հաճախորդը մնում է իր խնդրի հետ մենակ և հիասթափվում է մարզումներից: Իսկ փոքր ֆիթնես կենտրոնները, առաջարկելով մատչելի գին, ոչ միշտ են կարողանում ապահովել պրոֆեսիոնալ մոտեցում, արդյունքում՝ հաճախորդը ռիսկի է դիմում վնասելու իր առողջությունը: Մենք ստեղծել ենք կոնցեպտ, որը գտնվում է այս 2 տեսակների միջև և միավորում է դրանց առավելությունները՝ հստակ թիրախային մարզումներ, բարձրակարգ մարզիչների թիմ, Եվրոպայում մշակված ծրագրեր, հարմարավետ պայմաններ մարզվելու համար, անհատական մոտեցում և երաշխավորված արդյունք:

- Այս ներդրումներից հետո սպասե՞նք գնային թանկացումների:

- Այո, ապրիլից գները մի փոքրբարձրանալու են, հասնելու են այն կետին, որտեղ պիտի լինեին: Սակայն այս պահին դեռ հաճախորդները կարող են ձեռք բերել փաթեթներ նախկին գնով: Մեր աբոնեմենտները տատանվելու են 18.800-128.800 դրամ, որը շատ մատչելի գին է նման որակի և արդյունքի դիմաց, երբ յուրաքանչյուրը կարող է վստահ լինել, որ միանշանակ ստանալու է իր խնդրի լուծումը:

Այս պահին բոլոր նիհարել ցանկացողները կարող են այցելել InShape, ստանալ անվճար խորհրդատվություն և ծանոթանալ մարզման ծրագրերին:Մաղթենքայս սիրված բրենդին նորանոր հաջողություններ և սպասենք նոր նորամուծությունների: