ՀՀ ԱԺ-ն սկսեց իր աշխատանքները: Գրանցվել են 92 պատգամավոր, քվորում կա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստը առավոտյան չմեկնարկեց քվորում չլինելու պատճառով: Նիստին մասնակցելու համար գրանցվել էր 44 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովվելու համար անհրաժեշտ է 67 պատգամավորի առկայություն:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քնարկելու և քվեարկելու հարցն է: