Այսօր՝ մարտի 29-ին, աշխատանքից հեռացվել է Օպերայի ազգային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ Աժ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանը պաշտոնական գրությամբ դիմել է մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Աննա Կոստանյանն ասաց՝ «Ես այս պահին չեմ կարող մեկնաբանություն տալ, քանի որ մի քանի հանգամանքներ պետք է ուսումնասիրվեն և բացի դա, ես հարցում եմ ուղարկել Մշակույթի նախարարություն, որպիսի պարզաբանվեն աշխատանքից ազատելու պատճառները։

Հարցման պատասխանը դեռ չենք ստացել, ստանալուց հետո առանձին էլ կուսումնասիրենք դեպքը և կհասկանանք խնդիրը, թե ինչն է հիմք հանդիսացել աշխատանքից հեռացնելու համար։ Պատասխանից կախված, պատրաստվում եմ առանձին ուսումնասիրել դեպքը հենց Օպերայի աշխատակիցների հետ և նաև իմ այն ընկերների, ովքեր որոշակի մանրամասներ գիտեն»։

Նշենք, որ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի խոսքով՝ մաեստրոն օրենքի խախտումով է նշանակված եղել տնօրենի պաշտոնում, քանի որ չի տիրապետում հայերենին, իսկ Լեզվի մասին օրենքում ասվում է, որ բոլոր պետական կազմակերպություների ղեկավարները պետք է պարտադիր տիրապետեն գրական հայերենին


Ասպրամ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ