ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիննյանի որոշմամբ Հայկ Այվազյանն ազատվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝
Հայկ Այվազյանին ազատել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,-ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշումով այդ պաշտոնում նշանակվել է Արթուր Ասոյանը: