Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացանք Հայաստանի Հանրապետական կուսակցության ֆեյսբուքյան էջից:
«Հարգանքի տուրք Հայրենիքի զինվորների` ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անմահ հիշատակին` Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակներ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Հավերժ փառք և խոնարհում»,- ասված է ՀՀԿ-ի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ:
Հրապարակված լուսանկարներից երևում է, որ ՀՀ երրորդ նախագահին ուղեկցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը: