«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մեղրիի զորամասում տեղի ունեցած հայտնի միջադեպի շուրջ զարգացումները շարունակվում են: Այս գործի շրջանակներում աշխատանքից ազատել են Մեղրիի զորամասի գնդի, ինչպես նաեւ գումարտակի հրամանատարի բոլոր տեղակալներին:
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել էին` այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, քննություն է ընթանում: Մեզ հայտնի դարձավ, որ այս գործով դեռևս մեղադրյալներ չկան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: