«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախում ապրիլի 7-ին կայանալիք եկեղեցու բացման արարողությանը ՀՀ իշխանությունը ներկայացված կլինի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանով։ Մասնակցելու է նաեւ կաթողիկոսը։ Վարչապետը կմասնակցի ԵԿՄ համագումարին։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 6-10-ը կլինի Քաթարում՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովին, իսկ Արմեն Սարգսյանը մեկնել է Հորդանան՝ Ամմանում համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ պատվիրակություն էլ չեն ուղարկի Արցախ․ պատգամավորներից շատերը երեկ տեղյակ չէին այդ մասին, այդ թվում՝ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում