«Հրապարակ» թերթը գրում է.

«Հանրապետության նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա ապրիլի 9-ին` ԱԺ հատուկ նիստում: Այն չի անցկացվի խորհրդարանում. այս պահին քննարկվում են Օպերայում կամ Մատենադարանում անցկացնելու տարբերակները, որոշումը կայացնելու է ԱԺ նախագահը:

 

Դրսից հյուրեր կլինե՞ն՝ հարցրինք իշխանական մեր աղբյուրին: «Անշուշտ»: Այդ թվում արքայազն Չա՞րլզը: Աղբյուրը վստահ չէր՝ գուցե: Նաեւ թագուհի՞ն: Աղբյուրը գլխով «ոչ» արեց:

Իսկ վարչապետի ինաուգուրացիա լինելո՞ւ է: «Լինելու է, բայց ո՛չ ձեր պատկերացրած ձեւով, առավել ստույգ` լինելու է ոչ թե վարչապետի, այլ կառավարության ինաուգուրացիա․ ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա կառավարության երդման արարողություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում