ՀՀ ԱԱԾ տնօրենը Արցախի իշխանությունների հրավերով է եկել Ստեփանակերտ՝ մասնակցելու սբ․ Աստվածամոր Հովանու Առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ինձ են հրավիրել, եւ ես այդ հրավերը շատ մեծ հաճույքով ընդունել եմ, միշտ մեծ սիրով եւ ուրախությամբ եմ գալիս Արցախ, հատկապես այս լավ առիթով՝ նոր եկեղեցու օծման հետ կապված։ Եվ կարծում եմ, որ դա շատ կարեւոր միջացառում է հոգեւոր կյանքում՝ մեր երկրորդ պետության, Արցախի Հանրապետության կյանքում»,- նշեց նա։ 

 

 Իսկ թե ինչու է հատկապես նա հրավիրվել, Վանեցյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել հրավիրողներին․ «Էդ հարցը երեւի թե պետք է տալ Արցախի իշխանություններին եւ Արցախի թեմի առաջնորդին»,- ասաց նա։