Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց մեծ թվով քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ ՊԵԿ֊ի և դատարանի, որը որոշում կայացրեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:
Նրանք հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ: «Սպայկա»-ի աշխատակիցները գտնում են, որ դատարանն անարդար որոշում է կայացրել:
Հիշեցնենք, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի մաքսատուրք և հարկ վճարելուց խուսափելու հատկանիշներով:
ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից ապրիլի 4-ին միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դավիթ Ղազարյանը հայտարաիել էր, որ ՊԵԿ-ը 7 մլրդ դրամի պահանջն ուռճացրել է, որպեսզի «ժողովրդի համար սիրուն լինի և ժողովուրդը ՊԵԿ-ի կողքին լինի»:
Նա նշել էր, որ ներկայացրած 7 մլրդ դրամի պահանջը շինծու է և դա գնահատում է որպես ՊԵԿ-ի կողմից հետապնդում է «Սպայկա»–ի նկատմամբ: