«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանյան ներքաղաքական դաշտում խոր` չերեւացող աշխուժություն է տիրում. ակտիվացել է ոչ միայն ՀՀԿ-ն, վերաձեւակերպվում են նաեւ մնացյալ կուսակցությունները, մասնավորապես՝ ՀՅԴ-ն, որը երազում է կրկին ստանձնել կառավարման լծակներ եւ ստվերային կառավարություն է ձեւավորում` ի դեմս ստեղծած 12 հանձնախմբերի: Հանձնախմբերը ղեկավարողներն էլ կդառնան ապագա ստվերային կառավարության ներկայացուցիչները։

Այսպես․ արտաքին հանձնաժողովը ղեկավարում է Կիրո Մանոյանը, անվտանգությանը` Լեւոն Մկրտչյանը, սոցիալականը` Արսեն Համբարձումյանը, մշակույթը` Լիլիթ Գալստյանը, գյուղատնտեսությանը` Արթուր Խաչատրյանը: Իսկ ո՞վ է լինելու ձեր «վարչապետը»՝ հարցրինք ՀՅԴ մեր աղբյուրին։

 

«Ըստ ամենայնի` հանձնախմբերը համակարգող Արծվիկ Մինասյանը»: Կհամագործակցե՞ք ՀՀԿ-ի հետ: «Ազգային օրակարգի մասով որեւէ խնդիր չունենք իրենց հետ»: Իսկ Քոչարյանի՞։ «Քոչարյանի հետ` նույնը»: Փողոցային պայքարի դուրս կգա՞ք։ «Ի անհրաժեշտության` անշուշտ»: Որպես ազգային-ավանդական կուսակցություն՝ ինչպե՞ս եք վերաբերվում տրանսգենդերի խորհրդարանական «հայտնությանը»։ «Առաջիկայում խնդրո առնչությամբ, կարծում եմ, պետք է քննարկումներ լինեն անպայման` բոլոր մակարդակներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում