«Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհուրդն և դրա վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով մայիսի 9-ին Երևանում անցկացնելու է «Անմահ գունդ» խորագրով քայլերթ: Այս մասին տեղեկացրեցին «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունից:
Ակցիան մեկնարկելու է մայիսի 9-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտից: Քայլերթի մասնակիցներն, ինչպես նախորդ տարիներին, իրենց հետ տանելու են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները:
Քայլերթին մասնակցելու են ՀՀ ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Հայաստանում բնակվող վետերաններ և այլոք:
Ակցիայի նպատակն է՝ պահպանել յուրաքանչյուր ընտանիքում Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների մասին հիշողությունը: