Երևանում մայիսի 1-ին կկայանա «Yerevan Spring Run» բարեգործական վազքի մրցույթը, որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի կիսամարաթոնի թիմի և «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով: Վազքուղին մեկնարկելու և անցնելու է Հրազդանի կիրճով։ Նախատեսված է 3 մրցատարածություն՝ 10կմ, 5կմ և հատուկ երեխաների համար' 1կմ։ Վազքը կապահովվի ժամանակակից պրոֆեսիոնալ թայմինգի սարքավորումներով։ Մրցույթը բարեգործական է, և ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների՝ «Հայ մայրեր» ՀԿ-ում ընդգրկված 11 ընտանիքներին:

 

Մրցույթին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ: Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ առավելագույնը 500 հոգի։ Մասնակցության համար արդեն գրանցվել են վազորդներ՝ 11 երկրից։