Երևանի քաղաքապետարանի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանում կկառուցվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 30-ին, Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Այն կապահովի ինչպես տրոլեյբուսների, այնպես էլ համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունը: Զեկուցվել է, որ կայանի ձեռքբերման մրցույթը կկայանա այսօր:
Երևանյան կանգառասրահների կահավորման և արդիականացման նպատակով կատարվում է գույքագրում: Նախորդ շաբաթ աշխատանքներ են տարվել Աջափնյակ, Շենգավիթ և էրեբունի վարչական շրջաններում: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում: Ընթացիկ տարում կտեղադրվի 10 նոր կանգառասրահ: Գործընթացը կմեկնարկի Աջափնյակից: