Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Աշխաբադում մասնակցում է ոչ վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրներին նվիրված եվրոպական բարձր մակարդակի համաժողովին։
Նախարարն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Կներկայացնեմ մեր երկրի փորձը և մեր պլանները՝ պայքարելու այդ հիվանդությունների դեմ։ Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ»,-նշված է Թորոսյանի գրառման մեջ: