«Փաստ» թերթը գրում է.
«Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Սուրեն Պապիկյանը ո՛չ անշարժ, ո՛չ էլ շարժական գույք չունի: Նա ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամտի մասին: 2018թ. հարկային տարվա սկզբում Սուրեն Պապիկյանի դրամական միջոցները կազմել են 1 300 000 ՀՀ դրամ եւ 1400 ԱՄՆ դոլար: 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 2 300 000 ՀՀ դրամ եւ 2000 ԱՄՆ դոլար:
2018թ. հարկային տարում Սուրեն Պապիկյանի եկամուտների հանրագումարը կազմել է 8 827 168 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է 5 աշխատավարձերից, որոնք կազմել են 428 098 ՀՀ դրամ, 917 422 ՀՀ դրամ, 872 917 ՀՀ դրամ, 151 001 ՀՀ դրամ եւ 6 457 730 ՀՀ դրամ: Նշենք, որ ի տարբերություն 2018թ. տարեկան հայտարարագրի՝ Սուրեն Պապիկյանի՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում առկա էր նաեւ հողամաս եւ «NISSAN TEANA 2.3» մակնիշի ավտոմեքենա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում