«Փաստ» թերթը գրում է.
«Գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ գլխավոր դատախազի տեղակալը անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 1248 եվրո եւ 5 500 000 ՀՀ դրամ: 2018թ. հարկային տարվա վերջում 1248 եվրոն դարձել է 1233 եվրո: 5 500 000 ՀՀ դրամը հարկային տարվա վերջում պահպանվել է նույն չափով Դավիթ Մել քոնյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տարում կազմել է 9 681 756 ՀՀ դրամ: Նշված հանրագումարը գոյացել է երկու աշխատավարձերից, առաջինի դեպքում կազմել է 8 683 441 ՀՀ դրամ, երկրորդի դեպքում՝ 998 315 ՀՀ դրամ: Հավելենք, որ Դավիթ Մելքոնյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2016թ. հունիսի 8-ից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում