SHAMSHYAN.com –ի տեղեկություններով, հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի գործը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարականով վերցվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հսկողության տակ:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ' հոկտեմբերի 24 -ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը նշված քրեական գործով կանչվել է Ա. Թամազյանի մոտ:

 

Քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգույշությամբ առաջացրել է 2, կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Նման արարքի համար մեղավորը պատժվում է ազատազրկման' 4-ից 10 տարի ժամկետով:

 

Քննիչի կողմից նշանակվել են նաև ավտոտեխնիկական փորձաքննություն և փորձաքննության արդյունքներից հետո պարզ կլինի, թե հայտնի ու սիրված դերասան Վարդան Պետրոսյանը գերազանեցել է արագությունը, թե' ոչ:

 

Պարզվել է, որ BMW -ն վարել է Վ. Պետրոսյանը: